▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գեներալ Բաղմանյանը կոնֆլիկտ է ունեցել բարձրաստիճան պաշտոնյաների հետ՝ եղբոր պատճառով.«ՉԻ»

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «ՉԻ» տեղեկություններով՝ վերջերս ՀՀ Զինված ուժերի շտաբի պետի տեղակալ, գեներալ Հայկազ Բաղմանյանը որոշակի կոնֆլիկտային խոսակցություններ է ունեցել ՀՀ իշխանությունների բարձրաստիճանների հետ: Պատճառը եղել է Բաղմանյանի եղբոր աշխատանքային գործունեությունը:

Բանն այն է, որ Բաղմանյանի եղբայրը տեւական ժամանակ աշխատում էր «Գազպրոմ-Արմենիայում»: Նա զբաղեցնում էր բավականին փողաբեր պաշտոն. վերջինս Կոտայքի  մասնաճյուղի ղեկավարն էր, ժողովրդի լեզվով ասած՝ ողջ Կոտայքի մարզի գազի մարդը: Տեւական ժամանակ էր, ինչ «Գազպրոմ Արմենիա»-ի ղեկավարությունը փորձում էր այդ պաշտոնից հեռացնել Բաղմանյանի եղբորը՝ Բորիս Բաղմանյանին, սակայն ամեն անգամ դա չէր ստացվում:

Եվ ահա վերջերս ընկերության ղեկավարությունը  Բորիս Բաղմանյանին Կոտայքի մասնաճյուղի պատասխանատուի պաշտոնից տարել է մեկ այլ գործի՝ նա հիմա միայն Աբովյան քաղաքի պատասխանատուն է: Այսինքն՝ Բորիս Բաղմանյանի գործունեության տիրույն էականորեն փոքրացել ՝ դրանից բխող բոլոր հետեւանքներով: Խոսակցություններ կան, որ այդ հանգամանքը վրդովվեցրել է Հայկազ Բաղմանյանին, որը սակայն չի կարողացել եղբորը վերականգնել նախկին պաշտոնում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին