▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Շմայսի պատասխանը ԱԺ էթիկայի հանձնաժողովի որոշմանը.«Ժողովուրդ»

««Ժողովարդ»–ը երեկ զրուցել է Աժ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Առաքել Մովսիսյանի հետ՝ պարզելու համար՝ արդյոք նա համակարծիք է Աժ էթիկայի ժամանակավոր հանձնաժողովի կայացրած որոշմանը։

 

–Պարոն Մովսիսյան, ըստ Աժ էթիկայի հանձնաժողովի՝ Դուք խախտել եք Աժ կանոնակարգ օրենքը և պատգամավորին ոչ վայել վարքագիծ եք դրսևորել։ Արդյո՛ք Դուք այն տեսակետին եք, որ Զեր կողմից վարքագծի խախտում է տեղի ունեցել։

 

–Արդեն հոգնել եմ էդ նույն հարցերին պատասխանելուց, ամեն մեկն ասում է էն, ինչն ինքնա ուզում։ Հիմա որոշում է, կայացրել են, դա իրենց խնդիրն է, ինչ անենք, մարդիկ են, որոշում է, կայացրել են, ինչ անենք, տենց որոշումներ էլ են լինում։ Հիմա Դուք ինչ եք ուզում, որ ես ասեմ, մարդ է, նստել են, քննարկել են, որոշում են կայացրել։ Ի՞նչ եք ուզում ինձնից լսեք, որ ես ասեմ, թե ես ով եմ, ինլ եմ ասել, Ազգային Ժողոմն էլ ընդեղնա, որտեղ պետքա որոշում կայացնեն, կայացրել են։ Դա էլա մարդու համար, որոշումն էլ պետք է լինի, պատգամավորի համար էլ կան որոշումներ, որ պետք է կայացնեն։ Հիմա, եթե մեկը մեկին վիրավորի, պետք ա ասեն, որ վիրավորելա, ես դրա մեջ վատ բան չեմ տեսնում, վիրավորել են, ասում են։ Ո՛վ է ասելու, թե չես վիրավորել, եթե մարդը մի բանա անում, ասում են՝ դու արել ես, սենց բան ես արել։ Ազգային ժողովի հանձնաժողովն էլ որոշում է կայացրել է, հիմա ինչ անենք, ամեն մեկն էլ հելնում, մի բանա ասում դրա մասին, ինչ կա, կա, էտա։ Մի դրեք մի բանը անընդհատ ասեք, չափազանցրեք, խառնեք իրար, ինչ կա, բոլորն էլ գիտեն։ Հարց եմ տալիս հիմա, եթե մեկին հայհոյես, մեկին վիրավորես, էդ մեկն ասելու ա՝ դու քեզ լավ ես պահել, չէ, չի ասի, ինքն էլ կսկսի քո ասածին հակառակն ասել, քեզ վիրավորել, ոչ մեկն էլ չի դնի, քեզ գովի, ասի՝ հա, ապրես, որ տենց բան ես արել։ Չեն ասի, իհարկե։


–Բայց եթե խորհրդարանում արդեն հայտարարեն, որ Դուք խախտել եք Աժ կանոնակարգը ու պատգամավորին ոչ վայել արտահայտություն եք արել, դրանից հետո Դուք փոխելո՛ւ եք Զեր վարքագիծը։


–Ով ինչ անում է, ասում է՝ չգիտեմ, բայց ես ասում եմ, եթե իմ երկրի ղեկավարությանը, նախագահի հասցեին, մեր նախարարների հասցեին, պաշտպանության նախարարի հասցեին ու մնացածին իմ մոտ որևէ մեկը եթե համարձակվի, հայհոյի, ապա ես կթքեմ էրեսին։ էլ ինչ ասեմ Զեզ, ես տենց եմ որոշել, ես հազար անգամ դրա մասին ասել եմ բոլորի ներկայությամբ։ Բոլորն էլ գիտեն, որ ես տենց եմ անելու, որովհետև ոչ մեկն էլ իրավունք չունի մեր երկրի ղեկավարությանը ինչ-որ ձևով հայհոյի կամ վիրավորի։ Եթե վիրավորեն, կստանան նույն պատասխանը, ինչ-որ իրենք են հայհոյել։ Ես գաղտնիք չեմ պահում իմ անելիքները։ Որոշում են, թող որոշեն, սա էլ իմ որոշումն է, եթե ինչ-որ մեկն անշնորհքություն անի, ես էլ նման ձևով եմ պատասխանելու։ Ես չեմ կարա նստեմ հանգիստ, եթե վիրավորում են երկրի ղեկավարությանը, ես դրա մասին հազար անգամ ասել եմ։ Վերջ, էս էլ իմ որոշումն է»,–գրում է թերթը։

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին