▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գեներալի աղջկա սկանդալները շարունակվում են.«Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ ոստիկանության պետի նախկին տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Հովհաննես Հունանյանի դստեր շուրջ սկանդալային դեպքերը շարունակվում են. նախկին ոստիկանապետի դուստրը չի դադարում հայտնվել ճանապարհային ոստիկանության ուշադրության կենտրոնում եւ մեծ աղմուկ բարձացնել` հայհոյելով ոստիկաններին:

Եվ այսպես, փետրվարի 8-ին «Նիսան» մակնիշի ավտոմեքենան բախվել էր էստակադային ու գլխիվայր շրջվել: Ըստ տարածված տեղեկությունների՝ վթարի հեղինակը ՀՀ ոստիկանության պետի նախկին տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Հովհաննես Հունանյանի դուստրն էր` Լիա Հունանյանը: Պարզվել էր, որ Լ. Հունանյանը նշված օրը եղել էր ոչ սթափ վիճակում: Եվ բավական չէր, որ նա բախվել էր էլեկտրասյանը եւ եղել էր ալկոհոլի ազդեցության տակ, դեռ մի բան էլ որոշել էր  կատարվածում մեղադրել ոստիկաններին: Երբ ոստիկանները մոտեցել էին նրան,  վերջինս պառկել էր գետնին եւ սկսել էր հայհոյել ոստիկաններին: Լիա Հունանյանին տեղափոխել էին ոստիկանության Արաբկիրի բաժին, որտեղ նա հրաժարվել էր բժշկական փորձաքննությունից:

Նկատենք, որ սա առաջին դեպքը չէ, երբ ոստիկանապետի նախկին տեղակալի դուստրը հայտնվում է իրավապահների ուշադրության կենտրոնում: Դեռեւս 2013 թվականի նոյեմբերի 12-ին՝ Երեւանում, ժամը 20:00-ի սահմաններում, Մոսկովյան 23 շենքի դիմաց բախվել  էին Երեւանի բնակիչ, 29-ամյա Էդգար Պողոսյանի վարած «BYD» մակնիշի 34 DL 926 համարանիշի եւ «Nissan» մակնիշի 91 AՏ 009 համարանիշի ավտոմեքենաները: «Nissan»-ի վարորդը եղել էր ՀՀ ոստիկանապետի նախկին տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Հովհաննես Հունանյանի դուստրը, որը դուրս էր եկել ավտոմեքենայից եւ մոտ 20 րոպե հասարակական վայրում հայհոյանքներ ու սպառնալիքներ էր հնչեցրել ոստիկանների եւ ներկաների հասցեին:

Ինչպես նկատում եք՝ գեներալ-մայորի դստերը տուգանքները չեն փոխում, եւ վերջինս շարունակում է ոչ միայն խախտելով ճանապարհային երթեւեկության անվտանգության կանոնները` վթարների հեղինակ դառնալ, այլեւ հայհոյել` խախտելով հասարակական կարգը: Արդյոք ժամանակը չէ՞, որ նման դեպքերում տուգանքին փոխարինի այլ պատժամիջոց»: 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին