▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գորիկ Հակոբյանը կմնա ԱԱԾ-ում.«Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Վաղը՝ փետրվարի 11-ին, լրանում է ԱԱԾ տնօրեն Գորիկ Հակոբյանի պաշտոնավարման ժամկետը: Հիշեցնենք՝ նա 70 տարեկան է եւ, ըստ իշխանական շրջանակների պնդումների, ԱԱԾ տնօրենի պաշտոնին հրաժեշտ տալուց հետո էլ մնալու է ԱԱԾ-ում:

Հակոբյանի նոր պաշտոնը, ըստ նույն տեղեկությունների, կոչվելու է ՀՀ նախագահի ներկայացուցիչը ԱԱԾ-ում: Այս պահին ԱԱԾ երկու թեկնածուի անուն է շրջանառվում՝ ԱԱԾ տնօրենի տեղակալ Արզուման Հարությունույանինը, որը, հիշեցնենք, ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի եղբայրն է եւ Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանինը:

Ինքը՝ սակայն, Գորի Հակոբյանը, օրեր առաջ Եռաբլուրում լրագրողների հեր զրույցում չէր բացառել, որ Սերժ Սարգսյանը եւս մեկ անգամ երկարացնի իր պաշտոնավարման ժամկետը: Հնարավոր է, այսօր երեկոյան սպասվող ՀՀԿ նիստից հետո սույն հարցում եւս որոշակի հստակություն մտնի»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին