▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ձեռքի հետ նաև «վիզայի գործ» է անում. «Ժողովուրդ»

«Պարզվում է՝ ՀՀ որոշ օրենսդիրներ ձեռքի հետ նաև «վիզայի գործով» են զբաղված։ Ինչպես հայտնի Է՝ ՀՀ քաղաքացիները երբեմն կեղծ տեղեկություններ են ներկայացնում դեսպանատներ՝ արտերկիր մեկնելու նպատակով և այս վտանգը ՀՀ-ում գործող դեսպանատները աչքի առաջ ունենալով՝ սկսեցին առավել զգոն լինել, ինչի արդյունքում էլ արտերկիր մեկնելու մուտքի արտոնագիր՝ վիզա, տրամադրելու գործընթացը դարձավ ավելի բարդ։ Ու երբեմն ազդեցիկ երաշխավորների միջնորդություններ է անհրաժեշտ լինում։ «Ժողովուրդ»–ը տեղեկացավ, որ այսպիսի մի պատմության մեջ է հայտնվել ԱԺ ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը։ Նա ամուսինների համար գրավոր միջնորդություն է ներկայացրել ՀՀ-ում Լիտվայի դեսպանատուն, որպեսզի մուտքի արտոնագիր տրվի դեպի ԵՄ անդամ այդ երկիր։ Սակայն ամուսինները գնացել ու չեն վերադարձել։ Պատգամավորը «Ժողովուրդ»–ի հետ զրույցում, իհարկե, ասաց, որ. «Պատահական է եղել, հենց իջել Է ու վատացել Է։ Հիվանդանոցում բուժվում է։ Կապաքինվի, կվերադառնա»։ Բայց ՀՀ ԱԳՆ-ում տհաճ իրավիճակ Է ստեղծվել այս առիթով»,–գրում է թերթը։

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին