▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կադրային ջարդի սպասումով.«Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. ««Կրթության նախարարությունում սպասողական վիճակ է, նախարարի որոշ օգնականներ, խորհրդականներ արդեն ազատման դիմումներ են գրել, բայց աշխատակազմը սրտատրոփ սպասում է «հին-նոր» նախարարին։

Չնայած զգուշացվել է, որ կադրային ջարդ չի լինելու, բայց չինովնիկական տառապանքը փորձ ունի։ Այստեղ փոխնախարարի 1 թափուր հաստիք կա, Աշոտյանի ժամանակ ընդամենը 2 փոխնախարար է եղել։

Թափուր է նաեւ աշխատակազմի ղեկավարի հաստիքը. Մհեր Ղազարյանի մահվանից հետո թեեւ ժամանակավոր պաշտոնակատար է նշանակված, սակայն քաղծառայության մրցույթը կայանալու է մարտին։ ԿԳՆ-ում խոսում են, որ կնշանակվի ՀՅԴ-ական նախկին փոխնախարար Բագրատ Եսայանը»: 


Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին