▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՃՈ պետը համարանի՞շ է վաճառում.«Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեկ հայտնի դարձավ, որ ՀՀ ԱԱԾ-ի միջնորդությամբ դատարանը կալանավորել է չորս անձանց, որոնք մեղադրվում են փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձեւաթղթեր, տրանսպորտային միջոցների համարանիշներ կեղծելու եւ իրացնելու մեջ:

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ կալանավորվածները ՀՀ ճանապարհային ոստիկանության աշխատակիցներ են եղել, եւ հենց այդ հանգամանքով է պայմանավորված այն փաստը, որ գործը ՀՀ ԱԱԾ-ն է քննում: ՀՀ ՃՈ պետ Արմեն Հակոբյանից փորձեցինք ճշտել մեր տեղեկությունը: Սակայն Արմեն Հակոբյանը հավաստիացրեց, թե այդ մասին տեղեկություն չունի:

Լուրեր կան, որ իրավապահները բողոքներ են ստացել նաեւ այն մասին, որ ՃՈ-ում վերադարձել են հին գործելաոճին, եւ, այսպես կոչված, «գոլդ» համարանիշները Արմեն Հակոբյանի գիտությամբ վաճառում են միայն ծանոթներին: Ինչպես հայտնի է՝ համարանիշներն օրենքով սահմանված հստակ գին ունեն, որը կարող է մինչեւ ութ միլիոն դրամի հասնել: Բայց ՃՈ-ի համար միայն գումար վճարելը բավարար չէ, որ վարորդն իր նախընտրած պետհամարանիշը ձեռք բերի»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին