▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Օսկանյանի կուսակցության նախաձեռնող խմբի ամենաանսպասելի անդամը. «Հրապարակ»


«Վարդան Օսկանյանի «Համախմբում» կուսակցության հիմնադիր համագումարի օրն արդեն հայտնի Է՝ հունիսի 18-ը։ Այս մասին ասաց նախաձեռնող խմբի ամենաանսպասելի անդամը՝ «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը։ Համագումարի տեղը դեռ հստակ չէ, քննարկում են «Մոսկվա» կինոթատրոնի դահլիճներից մեկի տարբերակը։ Եղիազարյանը հաստատեց մեր տեղեկությունն այն մասին, որ ինքը միայնակ չէ անդամակցում կուսակցությանը, իր մարտական ընկերներն այստեղ էլ նրան մենակ չեն թողել. «Այո, կան մարտական ընկերներ, որոնք կիսում են իմ քաղաքական հայացքները և մինչև համագումար կհայտարարեն այդ մասին»։ Նա մայիսի 1-ին է վերադարձել Արցախից, «Արաբո» ջոկատը, 2 դասակի բաժանված, Մարտունիի պաշտպանական դիրքերում է եղել։ Ավելի վաղ մեկնած դասակը 20 օր դիրքերում մնալուց հետո վերադարձել է, մյուսը դեռ այնտեղ է. «Եթե պետք լինի, նորից կգնանք»»,–գրում է թերթը։

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին