▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Որոշակի կուտակումներ կան Նախիջեւանի սահմանում.«Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Սեյրան Օհանյանի հետ փակ հանդիպման ժամանակ օրինակ՝ պատգամավորները ցանկացել են իմանալ, թե ինչ վիճակ է Նախիջեւանի ուղղությամբ, որովհետեւ հասարակության մեջ խոր անհանգստություն կա այդ առնչությամբ. շատ է խոսվում Թուրքիայի` Արարատյան դաշտ «մուտք» գործելու մասին։

Սեյրան Օհանյանն ասել է, որ որոշակի կուտակումներ կան Նախիջեւանի սահմանում, մեքենաների մեծ շարասյուն է կանգնած, սակայն կասկածելի է՝ դրանք դատա՞րկ են, թե՞ սպառազինված:

Ի դեպ, պատգամավորների հետ հանդիպման առաջին հարցը հնչեցրել է ԲՀԿ առաջնորդ Նաիրա Զոհրաբյանը. նա «խոր մտահոգությամբ» ցանկացել է իմանալ նախարար Սեյրանի Օհանյանի ընտանիքի կապը Չեխիայում` Պրահայում կառուցվող հյուրանոցի հետ, որովհետեւ այնտեղի համայնքն այդ հարցով դիմել է Զոհրաբյանին, եւ ինքը պետք է «պատասխան տա» նրանց: Սեյրան Օհանյանը ժխտել է իր ընտանիքի կապն այդ հյուրանոցի հետ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին