▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երեւի Սամվել Ալեքսանյանը «Տասնյակ ընկերություններ» անունով ՍՊԸ է գրանցել. «ՉԻ»

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Արմեն Ալավերդյանը հայտարարել է, թե Հայաստանում շաքարավազ ներմուծող տասնյակ ընկերություններ կան։

«ՉԻ» - Մի շտապեք մեղադրել Արմեն Ալավերդյանին թե իբր նա կամ լավ   չի   տիրապետում   իրավիճակին, կամ դիտավորյալ թյուրիմացության մեջ է գցում հասարակությանը։ Ըստ երեւույթին իրականում բոլորովին այլ բան է տեղի անեցել։ Սամվել Ալեքսանյանը «Տասնյակ ընկերություններ» անունով ՍՊԸ է գրանցել, եւ հիմա եթե որեւէ մեկը որեւէ պաշտոնյայի հարցնի, թե ո՞վ է շաքարավազ ներկրում Հայաստան, վերջինս հանգիստ կարող է պատասխանել՝ «տասնյակ ընկերություններ»։

Սա, ի դեպ, մենաշնորհների դեմ պայքարի շատ արդյունավետ մեթոդ է։ Մնում է, որ Բարսեղ Բեգլարյանն էլ «Ով ասես» անունով մի ՍՊԸ գրանցի ու սկսի դրանով բենզին ներկրել եւ կարող ենք արձանագրել, որ մենաշնորհների թեման փակված է։ Իսկ եթե հարցին ավելի արմատական ւուծում տրվի, եւ «Ալեքս գրիգը» վերանվանվի «Սռողջ մրցակցություն», հաստատ կարող ենք պնդեք, որ ներքին շուկայում գերակշռում է առողջ մրցակցությունը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին