▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ժարիտ Գրիշը» ցանկացել է զորամասում «ասողի» դերում լինել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ռազմական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության նախկին պետ Գրիշա Սարգսյանը քառօրյա պատերազմից հետո մի խումբ նախկին ոստիկանների հետ որպես կամավոր գնացել է Արցախի զորամասերից մեկը: Այնտեղ Սարգսյանին ասել են, որ եթե ցանկանում է օգնել, ապա կոնկրետ աշախտանք պետք է կատարեն: Սակայն Սարգսյանը հրաժարվել է որեւէ աշխատանք կատարելուց:

Ասել է, թե նախկին ոստիկանը ցանկացել է զորամասում «ասողի» դերում լինել, սելֆիդայություն անել: Այդ պահվածքը դուր չի եկել զորամասի հրամանատարական կազմին, եւ վերջիններս Գրիշա Սարգսյանին խորհուրդ են տվել լքել զորամասը, ինչն էլ նա արել է: «Ժողովուրդ»-ը խնդրի շուրջ փորձեց մեկնաբանություն ստանալ Գրիշա Սարգսյանից, սակայն ապարդյուն»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին