▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մատաղիսի զորամասի հրամանատարը հրաժեշտ է տվել պաշտոնին.«Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Ապրիլյան իրադարձություններից հետո Մատաղիսի զորամասի հրամանատար Հարություն Ամիրխանյանը հրաժեշտ է տվել պաշտոնին։ «Ժամանակի» տեղեկություններով՝ գնդապետ Ամիրխանյանը լարված հարաբերությունների մեջ է Գլխավոր շտաբի պետք Յուրի խաչատուրովի հետ։

Լրատվամիջոցները մի քանի օր է՝ գրում են, թե Ամիրխանյանը Խաչատուրովի սանիկն է։ Մեզ հաջողվեց պարզել, որ լուրը չի համապատասխանում իրականությանը։ Ըստ մեր աղբյուրի՝ Ամիրխանյանը ոչ մի նոր պաշտոն չի ստանալու, պաշտոնից ազատվել է վերջնականապես»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին