▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԲՀԿ-ի թեկնածուն Գյումրիում արդեն քարոզչություն Է ծավալում. «Հրապարակ»

«Աշնանն սպասվող քաղաքապետի ընտրություններին, որպես ԲՀԿ-ի թեկնածու, Գյումրիում արդեն քարոզչություն Է ծավալում 36-ամյա Արմեն Բադեյանը, որը ԲՀԿ-ին անդամագրվել Է դեռևս Ծառուկյանի ժամանակ։ Տեղեկություններ կան որ ԲՀԿ-ից դուրս եկած Մարտուն Գրիգորյանը, որը քաղաքապետ դառնալու ցանկություն ուներ բայց դաբրո չստացավ, «տակից» որոշել Է պաշտպանել հենց Բադեյանին, որը Գյումրու ավագանու անդամ Է, 1991-ից զբաղվել Է ազատ ոճի ըմբշամարտով, ՀՀ բազմակի չեմպիոն է։

 

Երեկ պարզեցինք նաև, որ Սամվել Բալասանյանի խորհրդական Սահակ Սահրադյանի ստեղծած «Գյումրեցու ոգի» կուսակցությունը մայիսի 17-ին ներկայացրել Է փաստաթղթերը Պետռեգիստրում գրանցվելու համար, սակայն դեռևս չի գրանցվել։ Ըստ օրենքի՝ գրանցման համար սահմանված է մինչև 1 ամիս, այսինքն՝ հունիսի 17-ը, որից հետո կսկսեն մարզային գրասենյակներ հիմնել»,–գրում է թերթը։

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին