▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՍԴ նախագահի պաշտոնը խոստացվել Է Հրայր Թովմասյանին. «Հժ»

«Մեր տեղեկություններով Աժ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը տևական ժամանակ է, նախապատրաստվում Է խորհրդարանը լքելուն։ Թովմասյանը նոր Սահմանադրության համահեղինակներից Է և առաջիկայում բարձր պաշտոնի ակնկալիք ունի։
Լման ակնկալիք ունեն նոր Սահմանադրության բոլոր համահեղինակները։ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանն, օրինակ, կարող Է զբաղեցնել ՀՀ նախագահի պաշտոնը, ու նրա փոխարեն ՍԴ նախագահ կարող Է դառնալ Հրայր Թովմասյանը։ Ասում են, վերջինս արդեն սկսել Է նոր աշխատավայրի համար կադրեր հավաքագրել հատկապես իրավական ոլորտից։ Իսկ եթե անգամ Գագիկ Հարությունյանը ՀՀ նախագահ չդառնա, միևնույն Է, մոտենում Է նրա պաշտոնավարման ժամկետի ավարտը։ Նա կարող Է պաշտոնավարել մինչև 70 տարեկանը, որը լրանում Է 2018 թ. մարտին։ Ամեն դեպքում, ըստ մեր տեղեկությունների, ՍԴ նախագահի պաշտոնն առայժմ խոստացվել Է Հրայր Թովմասյանին։ Հիշեցնենք նաև, որ Գագիկ Հարությունյանը ՍԴ նախագահ Է շուրջ 22 տարի 1996 թվականից»,–գրում է թերթը։

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին