▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ադրբեջանական բանկերը հրաժարվում են վարկեր տրամադրել Արցախին սահմանակից շրջանների բնակիչներին.«Հայոց աշխարհ»

«Ադրբեջանական բանկերը կտրականապես հրաժարվում են վարկեր տրամադրել Արցախին սահմանակից շրջանների բնակիչներին։

Օրինակ, Թարթառի շրջանի Իսմայիլբեյլի գյուղի բնակիչ Թեյյուբ Սաֆարզադեն պատմել է modern.az կայքին, որ օրերս դիմել է Accesbank և Nikoil բանկերի Բարդայի շրջանի բաժանմունքներին, սակայն նրան ասել են, թե՝ «Թարթառը հայերը զավթելու են։ Թարթառին փող տալ չենք կարող»։

Ադրբեջանցին դիմել է ևս մի քանի բանկերի և ստացել նույն պատասխանը։ Նման դեպքերը ունեն համատարած բնույթ»,–գրում է թերթը։

 


Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին