▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՀՅԴ-ն կարգադրել է չարտագաղթել. դպրոցների տնօրեններին մեկ ամիս ժամանակ է տրվել.«ՉԻ»

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Արագածոտնի դաշնակցական մարզպետ Գաբրիել Գյոզալյանը լրագրողներին տեղեկացրել է, որ վերջին շրջանում մարզի դպրոցներում աշակերտների թիվը պակասել է 100-ով՝ կապված արտագաղթի հետ, եւ ինքը դպրոցների տնօրեններին մեկ ամիս ժամանակ է տվել «այդ բացթողումները շտկելու համար»։

«ՉԻ» - Այ սա իսկապես դաշնակցական մոտեցում է. Ձեզ մեկ ամիս ժամանակ, ոնց ուզում եք՝ արտագաղթը կասեցրեք, գնացածներին էլ վերադարձրեք։ Չնայած՝ դպրոցների տնօրենները խնդրի լուծման այլ տարբերակներ էլ ունեն։ Օրինակ՝ կարող են մեկ ամսում հարյուր երեխա ունենալ (ընդ որում՝ միանգամից դպրոցահասակ), կամ կողքի մարզերից հարյուր աշակերտ առեւանգել, կամ՝ երեխաներին դպրոց ընդունել 5 տարեկանից եւ այլն։ Մի խոսքով՝ ոնց ուզում են, թող հարցը լուծեն։

Մեզ մնում է միայն ափսոսանք հայտնել, որ սոցապ նախարարությունը նույնպես չեն տվել Դաշնակցությանը։ Պատկերացնո՞ւմ եք ինչ լավ կլիներ, նախարարը կկարգադրեր, որ երեք աշխատանքային օրվա ընթացքում աղքատության մակարդակը կիսով չափ կրճատվի, եւ վերջ։ Թերացողներին՝ տուգանք նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին