▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչպե՞ս և ովքե՞ր են տուգանում վարորդներին.«Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Կարմիր գծերը, արագաչափերը ու տեսանկարահանող մյուս սարքերն իսկական պատուհաս են դարձել վարորդների համար։ Երթեւեկել Երեւան քաղաքում կամ հանրապետության այլ տարածքներում եւ չտուգանվել՝ գրեթե անհնար է։ Ճանապարհային ոստիկանությունից խախտման վերաբերյալ ծանուցում վարորդին կարող է գալ անգամ այն պարագայում, երբ նա ոչ մի խախտում էլ չի կատարել: Այդպիսի դեպքի հանդիպել են ճանապարհային ոստիկանություն+կարմիր գծեր ֆեյսբուքյան նախաձեռնության անդամները։ Վարորդների իրավունքների խախտումներով զբաղվող փաստաբան Արտակ Խաչատրյանը համադրելով օրական կատարված խախտումների եւ դրանք ուսումնասիրողների թիվը՝ արձանագրում է, որ ոստիկանության 14 աշխատակից օրական չի կարող ուսումնասիրել մոտ 5000 ակտ։ 

Դա ֆիզիկապես անգամ հնարավոր չէ։ «14 հոգի են այդ համադրող-պարզողները, որոնք նույնիսկ աշխատում են հերթափոխով, արձակուրդ են գնում։ Եվ մենք եթե համադրում ենք այդ անձանց քանակը խախտումների քանակի հետ, ապա ստացվում է օրական մոտ 5000 խախտում, եւ հնարավոր չէ, որ 14 հոգին ճշտորեն համադրի դրանք», - ասաց Խաչատրյանը՝ ընդգծելով, թե այդտեղից կարելի է հետեւություն անել, թե որքան սխալ ու չհիմնավորված խախտումներ կարող են լինել։

Ի դեպ, մենք փորձեցինք նաեւ ոստիկանությունից պարզել, թե քանի աշխատակից ունեն, ովքեր ուսումնասիրում-համադրում են ճանապարհային խախտումները, սակայն մեր գրությունն այդպես էլ անպատասխան մնաց»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին