▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայաստանը «միջուկային զենք» ունի 1970 թվականից. «Հժ»

«Հայկական ժամանակ»-ը գրում է. Պատգամավոր Հրանտ Բագրատյանը գտնում է, որ միջուկային զենք ունենալու մասին իր հայտարարությունը զսպող ուժ ունի Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի եւ Թուրքիայի ռազմատենչ գործողությունների համար: Իսկ այդ զենքը Հայաստանն ունեցել է 1970 թվականից:

Հայաստանի «միջուկային» հնարավորությունների ու դրա շուրջ առաջացած արձագանքների մասին զրուցեցինք պատգամավորի հետ:

Պարոն ԲագրատյանԱդրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը 

 մայիսի 23-ին Ստամբուլում ՄԱԿ-ի  Համաշխարհային հումանիտար գագաթնաժողովի ժամանակ 

հայտարարել էոր Հայաստանը «կեղտոտ բոմբ» ունիոր 

միջազգային հանրությունը պետք է արձագանքի դրան ու 

դադարեցնի«Հայաստանի կողմից սպառնացող միջուկային 

վտանգն ուշանտաժը»: Փաստորեն միջուկային զենք ունենալուն

վերաբերող Ձեր հայտարարությունը նման արձագանք ունեցավ,եւ 

Ադրբեջանի ղեկավարները կոչ են անում պատժելՀայաստանին:

- Բայց ինչո՞ւ պատժել, Հայաստանը նման «միջուկային զենք» ունի 1970  թվականից: Այդ ինչո՞ւ Ադրբեջանը 46 տարի հետո որոշեց, որ դրա համար պետք է Հայաստանին պատժել:

Պատերազմական օրերին Ձեր այդ հայտարարությունը կարծես

թե պատճառ դարձավ դրա համար:

- Դե, եթե պատճառ եղավ եւ Ադրբեջանը խելքի եկավ ու պատերազմը կանգնեցրեց, ուրեմն դա շատ լավ է:

Կարծում եքհրադադարը Ձեր այդ հայտարարությա՞ն

 արդյունքում եղավ:

- Դուք եք ասում։ Եվ ոչ միայն դուք:

Բայց չէ՞ որ Հայաստանի եւ Ադրբեջանի Զինված ուժերի

գլխավոր շտաբների պետերը դրա համար հրավիրվեցին Մոսկվա

Այսինքնայդ հանդիպումը հրադադարի համար մեծ 

 նշանակություն չունեցա՞վ:

- Ես չգիտեմ, ես չասացի, թե ՌԴ-ում տեղի ունեցած հանդիպումը նշանակություն չի ունեցել:

Կարծում եքԱդրբեջանն իսկապե՞ս մտահոգված էթե 

բարձրացրած աղմուկը պարզապես սադրանք է՝ ուղղված 

միջազգային հանրությանըու այդպիսով այդ երկրի 

ղեկավարները հարցը շահարկում են ընդդեմ Հայաստանի:

- Բոլորը՝ թե՛ Ադրբեջանը, թե՛ Թուրքիան պետք է հստակ հասկանան մի բան, որ մեզ հետ պետք է բարեկամներ լինեն: Ոչ Ադրբեջանը, ոչ Թուրքիան Հայաստանին չեն կարող պատժել, չեն կարող մտնել մի գյուղ ու կոտորած սարքել, չեն կարող կրկնել 1915 թվականն այն պարզ պատճառով, որ մեր երկիրը մի քանի տասնամյակ ի վեր կարող էր շատ հանգիստ իրենց դեմ օգտագործել միջուկային տեխնոլոգիաներ, եթե մեր առջեւ դրվի լինել-չլինելու հարցը:

ՀՀ փոխարտգործնախարար Աշոտ Հարությունյանն էլ 

Թուրքիայում նույն գագաթնաժողովի ժամանակ հայտարարել է,

 որ Հայաստանը չունի միջուկային զենք:

- Փոխարտգործնախարարի ասածների վերաբերյալ կոմենտների համար դիմեք իրեն:

Չե՞ք կարծումոր Ձեր հայտարարության արդյունքում 

միջազգային կառույցներըօրինակէներգետիկ ոլորտը

վերահսկող ՄԱԳԱՏԵն կգա Հայաստան ու կսկսեն միջուկային 

զենք որոնել:

- Դուք նույնիսկ չեք հասկանում, թե ինչ եք հարցնում: Հայաստանի միջուկային պոտենցիալը գտնվում է ՄԱԳԱՏԵ-ի վերահսկողության տակ:

Ամեն դեպքում միջազգային քաղաքական կառույցներից 

նույնպես մտահոգություններ են հնչում:

- Եթե հնչել է անհանգստություն, դա շատ լավ է: Ի վերջո բոլորը պետք է հասկանան, որ չի կարելի երբ ուզենան, Հայաստանին կոտորեն, կամ ով հասնի՝ հայ ժողովրդին կոտորի:

Ձեր հայտարարությունը նաեւ պատճառ հանդիսացավոր 

Ալիեւը կոչեր հնչեցնիոր Հայաստանի ատոմակայանը պետք է

փակելքանի որ այն վտանգավոր է տարածաշրջանին:

- Նման ատոմակայաններ ու դրանից ավելի վատը հազարներ են Եվրոպայում: Բացի այդ, փակելով ոչ մի հարց չեք լուծում։

Այդ դեպքում ադրբեջանական կողմն ինչո՞ւ է աղմուկ բարձրացնում:

- Ես չգիտեմ, թե Ալիեւն ինչու է ղժղժում: Հայաստանի հնարավորությունները չեն փոխվել, այդ հնարավորություններն առաջացել են 1970 թվականներից, եւ այդ հնարավորությունները կան ատոմակայան ունեցող բոլոր երկրներում: Իմ բարձրացրած հարցը կոչված է նրան, որ Ադրբեջանն էլ, Թուրքիան էլ խելքի գան: Ի վերջո հասկանան, որ կրակի հետ են խաղում:

 

Նյութը՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին