▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բագրատյանը մենաշնորհների դեմ պայքարի ելքը գտել է.«ՉԻ»

«Պատասխանելով լրագրողի հարցին, թե ինչպե՞ս կարելի է մենաշնորհների դեմ պայքարը տանել ճիշտ ուղղությամբ, պատգամավոր Հրանտ Բագրատյասն ասել է «Ես պիտի ղեկավարեմ երկիրը, լուծումներից մեկը դա Է»։

«ՉԻ» - Եթե հաշվի առնենք, որ ՀՀ չափահաս բնակչության թիվը մոտ 2 միլիոն է կարող ենք արձանագրել, որ մենաշնորհների դեմ արդյունավետ պայքարը 2 միլիոն լուծում ունի (համենայն դեպս՝ 2 միլիոն մարդ այդպես է կարծում)։ Բայց մի բան լավ է, որ Հրանտ Բագրատյանը չի հայտարարել, թե դա միակ լուծումն է։ Այլապես մենաշնորհների դեմ պայքարի հարցը կլուծվեր միայն Հայաստանում, իսկ մնացած երկրները կտառապեին (հո չի՞ կարող պրն Բսւգրատյանը ղեկավարել աշխարհի բոլոր երկրները)։


Իսկ ընդհանրապես՝ Հրանտ Բագրատյանն, իհարկե, իրավացի է. մենաշնորհների և կոռուպցիայի դեմ պայքարի արդյանավետությունը կախված է նրանից, թե ով է ղեկավարում երկիրը»,–գրում է թերթը։

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին