▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ազգությամբ եզդի քրեական հեղինակության խափանման միջոցը երկարացնելու համար դիմել են դատարան.«Իրավունք»

«Շորթման մեջ մեղադրվող, ազգությամբ եզդի քրեական հեղինակություն Ջնդի Ամարյանի խափանման միջոցը երկարացնելու համար, մեր ունեցած տեղեկություններով, քննությունն իրականացնող մարմինը դիմել է դատարան երկամսյա կալանքը երկարացնելու համար։ Մեր տեղեկությունը հասատեց նաև քրեական հեղինակության փաստաբան Գեղամ Հակոբյանը հավելելով.
- Այո, դիմել են դատարան կալանքը երկարացնելու միջնորդությամբ, վաղը կլինի դատական նիստը։ Եթե վաղը հաշվի առնեն այն փաստերը, որոնք մինչ օրս հաշվի չեն առնվել, ըստ մեզ, Ամարյանը ազատ կարձակվի։ Չնայած մեծ հույսեր, անկեղծ ասած, չունենք»,–գրում է թերթը։


Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին