▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վերահսկիչ պալատի ջեռուցման վարձերը վճարում է Ազգային ժողովը.«ՀԺ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Պարզվում է՝ Վերահսկիչ պալատի ջեռուցման վարձերը վճարում է Ազգային ժողովը։ Բյուջեից ՎՊ-ին 2016թ. համար հատկացված է 955 մլն դրամ, որից միայն աշխատավարձերի եւ հավելավճարների համար հատկացվել է 747,5 մլն դրամ։ Այդ 747,5 մլն-ից, սակայն, ջեռուցման համար գումար չի հատկացվել։

ՎՊ-ից մեզ պատասխանեցին, որ ջեռուցման համար մինչեւ այժմ վճարում է Ազգային ժողովը այնպես, ինչպես դա անում էր այն ժամանակ, երբ այդ կառույցը գտնվում էր խորհրդարանի կազմում։ Հիշեցնենք, որ ՎՊ-ն ԱԺ-ից անկախացել է 2007թ, բայց այդքան մեծ գումար ստանալու դեպքում էլ շարունակում է տաքանալ ԱԺ-ի հաշվին։

ՎՊ-ից նաեւ պարզաբանեցին, թե քանի որ իրենք չունեն իրենց շենքը եւ շարունակում են մնալ հին շենքում, այդ պատճառով էլ ԱԺ-ն է վճարում իրենց ջեռուցման համար»: 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին