▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Չբոյկոտե՞նք Ղազախստանում ԵՏՄ հավաքը.«Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Մայիսի 31-ին Ղազախստանում կայանալու է ԵՏՄ հերթական հավաքը, որտեղ այս օրերին հողային ռեֆորմի հետ կապված  խժդժություններ են: Ղազախստանն ապրիլյան քառօրյայի օրերին «վետո» դրեց Երեւանում անցկացվելիք ֆորումի վրա, եւ այն տեղի չունեցավ, ուստի հայ փորձագետները կոչ են անում ՀՀ իշխանություններին` չմասնակցել այս ֆորումին:

Ի՞նչ եք կարծում` չբոյկոտե՞նք, հարցրինք կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Հարությունյանին: «Քաղաքականության մեջ բոյկոտն օգտագործվում է որպես բացառիկ երեւույթ` ծայրահեղ դեպքերում, նման երեւույթն անզգուշորեն օգտագործելն անթույլատրելի է եւ կազդանշանի պարզապես անմտության մասին»:

Այսինքն՝ դեմ եք, բայց կոշտ դիրքորոշումներն արդյունավետ են: «Ես երբեք դեմ չեմ եղել կոշտ քաղաքականությանը, սակայն բոյկոտը կոշտ քաղաքականության հետ պետք չէ շփոթել, այն ընդամենը նրա մեկ տարրն է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին