▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լարսում հայերը փողով «գործ են անում». «ՀԺ»

«Մի քանի օր է՝ հնարավոր բոլոր միջոցներով ազդարարվում է, որ ՌԴ ԱԻՆ ինքնաթիռն անվճար ՀՀ է տեղափոխում Լարսի անցակետի փակման հետևանքով ճանապարհին մնացած քաղաքացիներին:

 

Հունիսի 22-ից Լարսում մնացած քաղաքացիներից երեկ ահազանգ ենք ստացել, որ որոշ հայ և ռուս չինովնիկներ օգտվել են իրավիճակից ու Լարսում փողով «գործ են անում»:

 

Արայիկ Մարգարյանը մեզ պատմեց, որ թեև ինքը ԱԻՆ պահանջով օրը 2 անգամ գնում է անցակետ, հերթագրվում, սակայն ԱԻՆ ինքնաթիռով Երևան հասնելու իր հերթը չի հասնում:

 

Փոխարենը հայկական համարներով մի ավտոբուս, որի վարորդին Արո են ասում, ԱԻՆ ավագ լեյտենանտ Տիգրան Ավետիսյանի և Վլադիկավկազից ոմն Էրիկի հետ կողքի քաղաքներից մարդկանց են հավաքում, ավտոբուսով հասցնում Բեսլան, ինքնաթիռի տոմսի արժեքի կեսը վերցնում, անվճար ինքնաթիռով ճանապարհում Երևան: Մինչևդեռ Լարսում օրեր շարունակ սպասող մարդիկ այդպես էլ մնում են սպասելով:

 

«Հունիսի 22-ից այստեղ ենք: ԱԻՆ-ից եկան-ասացին, որ հերթագրում են, որ անվճար չվերթներ պետք է լինի դեպի Երևան: Հերթագրվեցինք: Առաջին մի քանի չվերթի ժամանակ մեր հերթը զիջեցինք հիվանդ, տարեց մարդկանց, երեխաներին, հիմա մեր հերթը չի հասնում:

 

Անցակետից 20 կմ հեռավորության վրա կանգնած ենք: Ամեն օր ժամը 17:00-ին գնում ենք Լարս, հերթագրվում, հետ գալիս: Ստացվում է, ամեն օր 100 կմ գնում գալիս ենք: Արդեն 5-6 ինքնաթիռ է իջել Երևան, բոլոր հերթերի մեջ ես ու իմ ընկերները եղել ենք, չենք կարողացել ինքնաթիռ նստել: Բայց էդ ինքնաթիռ մարդիկ են նստում, որոնք մի ժամ առաջ են Լարս եկել կողքի քաղաքից՝ Ստավրոպոլից, Պյատիգորսկից: Լսել են, որ անվճար չվերթ կա, եկել են: Մեջը 100 տոկոս իրենք փող են վերցնում, որովհետև հիմա շատ է թանկացել ինքնաթիռի տոմսը: Փող են վերցնում ու ուղարկում են»,-պատմեց Մարգարյանը:

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին