▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գործողություն, որն իրականացվեց հատուկ սադիզմով և խուժանական ոճով...«Առավոտ»

Ներկայացնում ենք թերթի խմբագրականից մի հատված.

 

«Սովորաբար հեղափոխությունների պարտություններից հետո սկսվում է «ռեակցիա», իսկ հեղափոխության հաղթանակից հետո՝ «տեռոր»: Դժվար է ավելի «ռեակցիոն» բան պատկերացնել, բան քաղաքացիական հագուստով ոստիկանների (կամ ո՞վ գիտի` գուցե քրեականների) հարձակումը ցուցարարների վրա կամ թիրախավորված հարձակումը լրագրողների և նրանց տեխնիկայի վրա՝ նրանց աշխատանքը խոչընդոտելու համար։ Շեշտեմ, ես կասկածի տակ չեմ առնում ոստիկանության իրավունքը՝ թույլ չտալ, որ ցուցարարները մտնեն ՊՊԾ տարածք։ Բայց այն, ինչ երեկ երեկոյան արվեց, դա պատժիչ գործողության էր, ոչ թե ոստիկանական օպերացիա։ Գործողություն, որն իրականացվեց հատուկ սադիզմով և խուժանական ոճով՝ գուցեև նախորդ իրադարձությունների համար վրեժ լուծելու նպատակով, ինչն, իհաիկե, նույնպես չի կարող  լինել  իրավապահների  գործառույթը։

 

Այսքանով հանդերձ՝ ես դարձյալ կարծում եմ, որ ելքը խաղաղ, բայց կազմակերպված և ակտիվ պայքարն է, ծայրահեղություններից խուսափելը, պիտակներ չկպցնելը։ Եվ, պատկերացրեք, իրար սիրելը»,–գրում է թերթի խմբագիրը։

 

Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին