▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Տեսա՝ մի աղջիկ է վառվում, վազեցի սկսեցի շորերը վրայից ճղել, հանգցնել». «Առավոտ»

«Առավոտ» թերթը գրում է. «Գիշերը «Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցում գտնվող Երեւանի ավագանու անդամ Դավիթ Սանասարյանը, որտեղ եւս տեղափոխվել են ոստիկանների հետ բախումներից տուժած տասնայկ քաղաքացիներ, պատմում էր, թե ինչպես էին քաղաքացիական հագուստով տղամարդիկ «երկաթներով, փայտերով հարձակվել են նրանց վրա»: Նրա խոսքով՝ այդ թվում եւ լրագրողներին են ծեծի ենթարկել:

«Ոստիկանները քարերով հարվածում էին ներքեւից դեպի վերեւ, այսիքն՝ սադրում էին, որ ժողովուրդը պատասխաներ, մենք մտանք ժողովրդի մեջ, խնդրեցինք, որ չանեն, հետո ես մոտեցա Կարապետյան Աշոտին՝ խնդրեցի, ասացի, որ ներքեւից սադրում են, մի արեք, ասաց՝ ես հենց հիմա այդ հարցը կլուծեմ, հանգիստ գնա, հետ եկա ժողովրդին հանգստացնեմ, ու սկսվեց Արմեն Մարտիրոսյանի վրա հարձակումը, կրակոցները, ես բան չէի տեսնում, չորս կոմղս պայթում էր:

Դիմացից տեսա մի աղջիկ է վառվում,վազեցի շորերը վրայից ճղեցի, կարողացանք հանգցնել: Հարձակվում էին եւ ինչքան ուժ ունեին՝ մարդկանց խփում էին»,-«Ազատության» հետ զրույցում պատմեց Դավիթ Սանասարյանը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին