▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սերժ Սարգսյանը հերթական անգամ իր խոստումը չկատարեց. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Սերժ Սարգսյանն իր պաշտոնավարման ընթացքում բազմիցս ապացուցել է, որ արտաբերած խոսքը գրոշի արժեք չունի: Ու այլեւս անհնար է հիշել, թե նա քանի անգամ է իր խոստումները դրժել կամ իրականության հետ կապ չունեցող հայտարարություններ արել:

Այս փուլում, կարծում ենք, ամենաարդիականը նրա վերջին խոստումն է: Ինչպես հայտնի է՝ ՊՊԾ գնդի գրավման շրջանում նա խոստացել էր, որ եթե «Սասնա ծռեր» խմբավորման անդամները վայր դնեն զենքը եւ հանձնվեն, ապա ինքը կընդունի «Հիմնադիր խորհրդարանի» առաջնորդ Ժիրայր Սէֆիլյանին եւ կլսի Հայաստանի ապագայի վերաբերյալ նրա դիտարկումները:

Այս մասին հուլիսի 23-ին հայտարարել էր Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը, երբ միջնորդական առաքելությամբ Ստեփանակերտից Երեւան էր եկել: Սակայն այսօր արդեն ակնհայտ է, որ նա հերթական անգամ չկատարեց իր խոստումը: Ու ամենեւին էլ կարեւոր չէ, թե Ժիրայր Սէֆիլյանի հետ նա ինչ պետք է խոսեր, կամ ինչ կտար դա մեր երկրին: Գլխավորն այն է, որ Սերժ Սարգսյանը ոչ միայն Ժիրայր Սէֆիլյանին եւ «Սասնա ծռեր» խմբավորման անդամներին խաբեց, այլեւ Արցախի խորհրդարանի պատգամավոր Վիտալի Բալասանյանին:

Այս փաստը հատկապես Արցախի բնակչության համար, կարծում ենք, շատ կարեւոր է, որպեսզի նրանք իրենց օրինակով հասկանան, թե Սերժ Սարգսյանի խոսքը որքան արժեք ունի»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին