▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դատախազը հենց դատարանում ծեծի է ենթարկել մեղադրյալին ու վնասել աչքը «ՀԺ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է.

«Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում երեկ «Անելիք» բանկի 32-ամյա իրավաբան Հովհաննես Աթանյանի սպանության գործով դատական նիստի ժամանակ միջադեպ է տեղի ունեցել:

Դատարանի դահլիճում գտնվող սպանվածի աներորդի Հայկ Պետրոսյանը, որը ՀՀ գլխավոր դատախազության ՀԿԳ քննության վարչության ավագ դատախազ է, դատական նիստի ժամանակ հարձակվել է գործով մեղադրյալ Մկրտիչ Պողոսյանի վրա եւ ծեծել նրան: Ծեծի հետեւանքով վնասվել է մեղադրյալի աչքը: Սույն գործը քննում է դատավոր Արմեն Բեկթաշյանը: Սպանության դեպքը, հիշեցնենք, տեղի է ունեցել 2015 թվականի նոյեմբերի 24-ին՝ Վարդանանց փողոցում:

Գործով մեղադրյալ Մկրտիչ Պողոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2015 թ. նոյեմբերի 24-ին Վարդանանց փողոցի թիվ 14 շենքի մոտ իր հետ նախապես վերցրած հրազենից մեկ կրակոց է արձակել «Անելիք բանկ» ԲՓԸ իրավաբանական եւ խնդրահարույց վարկերի վերադարձման վարչության պետ Հովհաննես Աթանյանի աջ թիկունքային շրջանին, որի հետեւանքով վերջինս ստացած մարմնական վնասվածքներից տեղում մահացել է: 1961 թ. ծնված Մկրտիչ Պողոսյանը 2015 թ. նոյեմբերին ինքնակամ ներկայացել է ոստիկանություն եւ հանձնվել: Իսկ որպես բանկի իրավաբանի սպանության դրդապատճառ ոստիկանությունն ասել էր, որ «մինչեւ կոկորդը հասցրել են, ինչ ունեցել է, խլել են իրենից»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին