▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Չընտրես՝ երեխուդ մանկապարտեզ չենք ընդունի.«Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

«Իշխող Հանրապետական կուսակցությունը Վանաձորում արդեն իսկ գործի է դրել վարչական լծակները՝ իր թեկնածուին անցկացնելու համար, և տարբեր մոտեցումներ է կիրառում այդ առթիվ։ «Լուսավոր Հայաստան» կուսակցության քաղաքապետի թեկնածու Քրիստ Մարուքյանը մեզ հետ զրույցում ասաց, որ իրեն խոսակցություններ են հասել, թե Վանաձորում անգամ մանկապարտեզի երեխաների ծնողներին են սպառնում, որ եթե ՀՀԿ թեկնածուին չընտրեն, երեխաներին չեն ընդունի մանկապարտեզ։ «էս պահին պետական աշխատողներին, բոլորին ասում են՝ դուք գիտեք, չէ՝, որ պիտի ՀՀԿ-ին ընտրեք, թե չէ գործից կզրկվեք։ Անգամ հիմա, որ մանկապարտեզներ երեխաների ընդունելության սեզոնն է, երեխեքի ծնողներին ասում են՝ կընտրեք Հանրապետականի թեկնածուին, թե չէ ձեր երեխեքին չենք ընդունի մանկապարտեզ»,– ասաց «Լուսավոր Հայաստանի» քաղաքապետի թեկնածուն՝ հավելԵլով. «Միշտ էդ նույն բանն անում են։ Ուղղակի դա արդեն հակակրանք է առաջացնում իրենց նկատմամբ, գործով պայմանավորված՝ կարող է էդ պահին աշխատակիցը ոչ մի բան չասի, բայց իր մեջ ավելի շատ դիմադրություն առաջանա, քան, եթե իրեն չստիպեն»»,–գրում է թերթը։


Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին