▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ի՞նչ բանակցություններ է վարում Գառնիկ Իսագուլյանը «Սասնա ծռերի» հետ.«Ժողովուրդ»

«Ժողովուրդը» գրում է. «Նախկին դաշնակցական, ՀՀ ԱԺ-ում Սերժ Սարգսյանի նախկին ներկայացուցիչ Գառնիկ Իսագուլյանը դաշնակցական Արմեն Եղյանի հետ շարունակում է քննարկումները «Սասնա ծռեր» խմբի արդեն կալանավորված անդամների հետ: Ի՞նչ բանակցությունների մասին է խոսքը. «Ժողովուրդ»-ի այս հարցին Իսագուլյանը պատասխանեց. «Ես համարյա ամեն օր հանդիպում եմ տասնյակ մարդկանց հետ, դա նշանակու՞մ է, որ բանակցություննե՞ր եմ վարում: Ես կարող եմ ասել, որ ոչ մեկի հետ բանակցություններ չեմ վարում, շատ-շատերի հետ հանդիպում, զրուցում եմ: Շատ հաճախ հանդիպում եմ Դավիթ Շահնազարյանին, Խաչատուր Քոքոբելյանին, Հրանտ Բագրատյանին, ում որ ճանաչել եմ մեր շարժման սկզբից, բոլոր այդ հանդիպումները, զրույցները չի նշանակում, որ բանակցություններ են»,- պատասխանեց Իսագուլյանը»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին