▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ով է լինելու հաջորդ գլխավոր դատախազը. կուլիսներում անուններ են շրջանառվում. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Շատ հնարավոր է՝ սեպտեմբերի 12-ին մեկնարկող ԱԺ քառօրյայում այդպես էլ գլխավոր դատախազի ընտրության հարցը չքննարկվի։ Եվ եթե առաջին քառօրյային չընտրեն գլխավոր դատախազ, ապա մյուս քառօրյան հոկտեմբերի 3-ին է, եթե, իհարկե, մինչ այդ արտահերթ նստաշրջան չգումարեն։

Ընդհանուր առմամբ՝ դատախազությունում իրավիճակն սպասողական է, չգիտեն, թե ում կնշանակեն գլխավոր դատախազ։ Կուտոյանի փորձն աչքի առաջ ունենալով՝ արմատական թեւը ցանկանում է, որ ապագա դատախազը ներսից լինի։ Իսկ Բաղրամյան 26-ին մոտ կանգնած աղբյուրներն ասում են, որ առայժմ հստակ թեկնածու չկա։ Շրջանառվող անունները կուլիսային խոսակցություններ են։ «Հավանաբար, Սերժ Սարգսյանն էլ դեռ չի որոշել, գոնե այդ մասին ոչ մեկին ոչինչ չի հայտնել, երեւի չի ցանկանում, որ դեպքերից շուտ փչացնեն իր թեկնածուին»,-ասաց մեր աղբյուրը»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: 

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին