▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պաշտոնանկ արված գեներալներից մեկը կվերադառնա ՊՆ՝ բարձր պաշտոնի. «Ժողովուրդ»

«Ինչպես հայտնի է՝ ապրիլյան քառօրյա պատերազմից հետո ՊՆ-ում պաշտոնանկությունների շարք սկսվեց։ Ապրիլի 26-ին Սերժ Սարգսյանի հրամանագրով աշխատանքից ազատվեց ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ-նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետ Ալիկ Միրզաբեկյանը։ Ըստ լուրերի՝ Միրզաբեկյանը, չգիտես՝ ինչու, սպառազինության և սննդամթերքի մատակարարման գնումներն իրականացնելիս շուկայականից բարձր գներով է իրականացրել։ «Ժողովուրդ»–ի տեղեկություններով՝ Միրզաբեկյանին, սակայն, այս ընթացքում հաջողվել է Սերժ Սարգսյանի բարեհաճությանն արժանանալ, և սպասվում Է, որ նա առաջիկայում կրկին վերադառնալու Է ՊՆ և ինչ-որ բարձր պաշտոնի Է նշանակվելու։ Այս լուրերը փորձեցինք ճշտել ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանից, որը մեզ հետ զրույցում ասաց. «Դուք գիտեք՝ որ օղակում են այդ հրամանները լինում»։ Տեղեկությունը փորձեցինք ճշտել նախագահի մամուլի քարտուղար Վլադիմիր Հակոբյանից, սակայն մեր փորձերն անցան ապարդյուն»,–գրում է թերթը։


Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին