▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նալբանդյանը կարողացել է ՌԴ-ի միջոցով իր վերանշանակման հարցը լուծել, մնաց՝ Սեյրան Օհանյանը. «ՀԺ»

 

«Իշխանությունը ցանկանում է հավասարակշռություն մտցնել ՀՀ-ում արտաքին քաղաքական ազդեցության մեջ՝ այդ առումով 2 կարևոր նախարարություններից մեկում՝ ԱԳՆ-ու կամ ՊՆ-ում նախարար նշանակել ոչ ռուսական ազդեցություն կրող գործչի։

 

Ներկայումս երկու նախարարներն էլ համարվում են «ՌԴ-ի մարդը»։ Մամուլում հրապարակվել է. որ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանն առաջիկայում նշանակվելու է պաշտպանության նախարար։ Հիշեցնենք, որ մինչ այդ լուրեր էին շրջանառվում, թե նա նշանակվելու է ԱԳ նախարար։ Իշխանական կուլիսներում խոսվում է, որ էդվարդ Նալբանդյանը կարողացել է ՌԴ-ի միջոցով իր վերանշանակվելու հարցը լուծել, և հիմա Սերժ Սարգսյանը ցանկանում է պաշտպանության նախարար նշանակել Վիգեն Սարգսյանին, որը ռուսական ազդեցությունը չի կրում, եթե, իհարկե, այս ընթացքում Սեյրան Օհանյանը չկարողանա իր հարցը լուծել կրկին նույն ՌԴ-ի միջոցով»,–գրում է թերթը։


Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին