▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար կնշանակվի Վաղարշակ Հարությունյանը. «Հրապարակ»

«Իշխանական կուլիսներում խոսակցություններ կան, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար կնշանակվի պաշտպանության նախկին նախարար, «Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահ Վաղարշակ Հարությունյանը, որի թեկնածության մասին վաղուցվանից էր խոսվում։ Սրան համաձայն է ռուսական կողմը, քանի որ Հարությունյանը պրոռուսական կողմնորոշում ունի։ Օրինակ՝ ՀՕՊ համաձայնագրի առթիվ նա հայտարարել էր, որ պետք է շնորհակալ լինենք ռուսներից։ Սակայն երկրորդ թեկնածու էլ է քննարկվում՝ ԼՂ նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի տարբերակը։ ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարի անունը հայտնի կդառնա հոկտեմբերի 14-ին, Երևանում ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստի ժամանակ։ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար դառնալու հերթը Հայաստանինն է՝ այն ռոտացիայով է նշանակվում»»,–գրում է թերթը։

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին