▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հովիկ Աբրահամյանը տեղափոխվում է. «ՀԺ»

 

«Մեր տեղեկություններով՝ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը Դուբայից վերադառնալուց հետո մի կողմ է թողել պաշտոնանկության պատճառով իշխանություններից ունեցած դժգոհությունն ու կառավարությունից վերցրած իրերն է տեղափոխում ՀՀԿ գրասենյակ։

 

Նախկին վարչապետը ՀՀԿ կենտրոնական գրասենյակում առանձնասենյակ ունի, բայց, գրասենյակի աշխատակիցների փոխանցմամբ, նա հիմա այնտեղ հիմնովին է հաստատվում։ Մեզ հասած տեղեկությունների համաձայն, Հովիկ Աբրահամյանն այդպիսով փորձում Է ներիշխանական զարգացումներին հնարավորինս մոտ լինել, որ մոռացության չմատնվի և խաղից դուրս չմնա։ Բացի այդ, նա այդպիսով մոտ կլինի իր սիրելի կառավարության շենքին։ Հիշեցնենք, որ մեկ այլ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանն իր պաշտոնավարման ժամանակ առ ժամանակ տնտեսական բլոկի նախարարներին ու պատգամավորներին հրավիրում Էր կուսակցության գրասենյակ որոշակի խնդիրներ քննարկելու։ Հայտնի չէ, թե Կարեն Կարապետյանը կպահպանի՞ այդ ավանդույթը, բայց կարծիք կա, թե Հովիկ Աբրահամյանն ինքն է ցանկանում այդ նախաձեռնությունը վերցնել իր ձեռքը»,–գրում է թերթը։


Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին