▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գյումրու քաղաքապետի թեկնածու, ԲՀԿ-ական Վարդևան Գրիգորյանը՝ որդու մահվան մասին. «ՀԺ»

«Հոկտեմբերի 2-ին կայանալիք ընտրություններում Գյումրու քաղաքապետի թեկնածու, ԲՀԿ-ական Վարդևան Գրիգորյանն անբարոյականություն և լկտիություն Է անվանում որդուն՝ 26-ամյա Արշակ Գրիգորյանին սպանելու և դին ավտոտնակում դնելու վարկածը։ Այդ մասին երեկ մեզ հետ զրույցում հայտարարեց Գրիգորյանը։


- Պարոն Գրիգորյան, մամուլում հակասական տեղեկություններ են շրջանառվում ձեր որդու մահվան հանգամանքների մասին, խնդրում եմ ասեք, թե ի՞նչ է իրականում եղել։


- Ես այն վիճակում չեմ, որ ինչ-որ բան ասեմ, բայց մի բան կասեմ, շահարկում են մարդու ողբերգությունը, սենսացիաներ փնտրում, հիմա Էլ գրում են, թե իբր սպանել են, հետո բերել-դրել են ավտոտնակում։ Դա առնվազն անբարոյականություն Է, լկտիություն, հենց այդպես Էլ գրեք։


- Այսինքն, ինքնասպանությո՞ւն է տեղի ունեցել իրականում։


- Ես չեմ կարող ասել, որովհետև դատաբժշկական փորձաքննությունը պետք Է տա եզրակացությունը։ Երբ տա, ինձ թվում Է բոլորը կիմանան։ Այդ վարկածն ավելի հավանական Է, բայց Էլի եմ ասում, դրա պատասխանը տալու Է փորձաքննությունը։ Իրավապահների նախնական կարծիքը դա Է, որ ինքնասպանություն Է։


- Իսկ ձեր կարծիքը ո՞րն Է


-  Եթե տանն Է եղել, չեմ կարծում, որ որևէ մեկը կհամարձակվեր։


- Ի՞նչ նկատի ունեք։


- Դե նկատի ունեմ՝ տանն է եղել։ Հասկացա՞ք։


-  Զառերով պաստառի պատմությունը կապ անե՞ր ինքնասպանության հետ, թե՝ ոչ։


- Դա ընդհանրապես կապ չունի, ընդհանրապես։ Որևէ շահարկում՝ ես ուղղակի խնդրում եմ... Ով շահարկում է իսկապես լկտիություն է անում։


- Այդ դեպքում ինչ-որ խնդիր պետք է ունենար նման քայլի դիմելու համար, որևէ խնդրի մասին տեղյակ եղե՞լ եք։


- Կներեք, էլ չեմ կարող խոսել։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին