▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վասյա, դու ինձ հարգո՞ւմ ես...«Առավոտ»

Ներկայացնում ենք թերթի խմբագրականից մի հատված.

 

««Վասյա, դու ինձ հարգո՞ւմ ես»։ Այդպես են խորհրդային անեկդոտներում հարբեցողները համոզում իրար ՝ շարունակելու «խրախճանքը»։ Հարգանքը, իհարկե, վատ բան չի՝ նույնիսկ խրախուսելի է, բայց այն երկիրը, որտեղ պետական, քաղաքական խնդիրները լուծվում են հարգանքի կամ հակակրանքի հիման վրա, այդ երկրներում հասարակական հարաբերությունները խեղաթյուրված են։

 

Դպրոցի ուսուցիչը «հանրապետական է գրվում» ոչ թե այն պատճառով, որ շատ է սիրում այդ կուսակցությանը, հակառակը՝ նեղ անձնական միջավայրում նա ասում է բոլոր «պարտադիր քաղցր խոսքերը» իշխող կուսակցության հասցեին։ Նա կուսակցական տոմս է ձեռք բերել, որովհետև կախված է դպրոցի տնօրենից, և, գումարած դրան, շատ դեպքերում՝ նաև անկեղծորեն հարգում է իր ղեկավարին։ Դպրոցի տնօրենը «հանրապետական է գրվել» դարձյալ ոչ այն պատճառով, որ կիսում է ՀՀԿ-ի ծրագրային դրույթները։ Նա իր հերթին կախված է քաղաքապետարանից և կուսակցական չլինելու դեպքում չի կարողանա ապահովել իր դպրոցի բնականոն աշխատանքը։ Եվ բացի այդ, նա, շատ հնարավոր է, նույնպես հարգանքով է լցված քաղաքապետարանի համապատասխան չինովնիկի  նկատմամբ:

 

Ընդունված է մտածել, որ այդ հոգեբանական սխեման ավելի շատ գործում է ՏԻՄ ընտրությունների ժամանակ, որտեղ «հեղինակավոր անհատն» ավելի է կարևորվում, քան կուսակցությունները, գաղափարները, համոզմունքները և այլն։ Բայց շնորհիվ խորհրդարանական ընտրությունների մեջ ներմուծված, այսպես կոչված, «ռեյտինգային համակարգի», դրանք շատ քիչ բանով են տարբերվելու գյուղապետի ընտրություններից, դարձյալ հարթակ է բարձրանալու անհատը և հարցնելու է՝ «դու  ինձ  հարգո՞ւմ  ես»»,–գրում է թերթի խմբագիրը։

 

Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին