▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գալուստ Սահակյանի ռաբիսը...«ՉԻ»

«Անդրադառնալով «Ամենակարող երգիչ» նախագծին՝ Գալուստ Սահակյանը հայտարարել Է, թե «ռաբիսը սովետի ժամանակ ստեղծվել Է, որպեսզի որոշակի խավեր այդ երաժշտության տակ իրենց խնջույքը, թաղումը և մոտեցումները ձևավորեն»։

 

«ՉԻ» - ԱԺ՝ նախագահը խոստովանել է նաև՝ «երբեմն, որ մենակ կամ մի քանի հոգով ենք լինում, պատահում է, որ ռաբիս լսենք»։ Փաստորեն,  Գալուստ Սահակյանը ռաբիս երաժշտության տակ մոտեցումներ է ձևավորում։ Իսկ դասական երաժշտության տակ, ասենք, հեռացումներ է ցուցաբերում։ Կամ՝ առնչություններ զարդարում։

 

Մի խոսքով՝ ամեն ինչ պարզ է: Անհասկանալի է միայն, թե ի՞նչ երաժշտության տակ են ձևավորվել հայոց լեցվի նկատմամբ Գալուստ Սահակյանի մոտեցումները»,–գրում է թերթը։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին