▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կարեն Կարապետյանը ծպտված այցելել է ՀՀ պաշտպանության նախարարություն. «Ժողովուրդ»

««Ժողովուրդ»–ի տեղեկություններով՝ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը նախօրեին՝ ուշ երեկոյան, ծպտված այցելել է ՀՀ պաշտպանության նախարարություն և հանդիպել ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Սեյրան Օհանյանի հետ։ Հանդիպումը տեղի է ունեցել սեպտեմբերի 26-ին, մինչ այդ Սեյրան Օհանյանը այցելած է եղել Սերժ Սարգսյանին և մոտ երկու ժամանոց հանդիպում ունեցել նրա հետ։ Պաշտպանության նախարարի պաշտոնակատարի և վարչապետի հանդիպումը ևս բավական երկար է տևել։ Ուշագրավն այն է, որ Կարեն Կարապետյանը ՊՆ է գնացել ոչ թե իր ծառայողական, այլ սովորական, անշուք ինչ-որ ավտոմեքենայով և հնարավորինս աննկատ մուտք է գործել շենք, որպեսզի ոչ ոք իրեն չտեսնի։ Նույն կերպ, գրեթե աննկատ էլ նա ՊՆ-ից հեռացել է։

 

Արդյոք Կարեն Կարապետյանը ՊՆ է գնացել, որպեսզի Սեյրան Օհանյանին անձամբ հավաստիացնի, որ ինքը նրա դեմ ոչինչ չունի, և որ նրա վերանշանակման հարցը Սերժ Սարգսյանը միանձնյա է որոշելու։ Ամեն դեպքում, առաջիկա օրերին, երբ, ի վերջո, տեղի կունենա պաշտպանության նախարարի նշանակումը, Կարեն Կարապետյանի խորհրդավոր այցելության պատճառը, թերևս, հասկանալի կդառնա։ «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց վարչապետի խորհրդական Շուշան Սարդարյանից պարզաբանում ստանալ վերը նշված այցելության վերաբերյալ, սակայն նա պատասխանեց, թե այդ այցի մասին տեղեկություն չունի։ «Ես տեղեկություններ ունեմ միայն վարչապետի՝ լուսաբանման ենթակա այցելության մասին»,– պատասխանեց Շուշան Սարդարյանը»,–գրում է թերթը։


Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին