▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մարզպետներից առաջին հեռացողները, «Հրապարակ»

«Մեր տեղեկություններով՝ իշխանության կուլիսներում վստահ են, որ մարզպետներից առաջին հեռացողը կլինեն Արմավիրի, Արարատի, Լոռու և Կոտայքի մարզպետները։ Եթե Արարատի դեպքում քննարկվում է նախկին մարզպետ, բնապահպանության նախկին նախարար Արամայիս Գրիգորյանի, Լոռու դեպքում ոստիկանապետի տեղակալ, Լոռու մարզային վարչության նախկին պետ Անուբախ Համբարյանի թեկնածությունը, ապա խնդիրը դժվար է Արմավիրի դեպքում։ Այստեղ պետք է ուժեղ կադր նշանակել, որ կարողանա մարզի «գեներալիտետի» հետ յոլա գնալ։ Որպես մարզպետացու ՝ Արմավիրում թեկնածուի անուն է շրջանառվում՝ մեկն Արմավիրի գազի գրասենյակի պետ Սաշա Մկրտչյանն է, մյուսը ՝ Աժ նախագահի նախկին տեղակալ, ՏԿ նախարարի նախկին տեղակալ Գագիկ Ասլանյանը։ Իհարկե, չի բացառվում նաև լրիվ այլ նշանակում։ Ի դեպ, Լոռվա մարզպետին փոխելը չի նշանակում, թե դժգոհ են նրանից՝ խոսվում է նրան Երևան, ավելի կարևոր գործի տեղափոխելու մասին»,–գրում է թերթը։


Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին