▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Օգոստոսին ևս տրանսֆերտները շարունակել են անցած տարվա համեմատ նվազել. «Ժողովուրդ»

«Այս տարվա օգոստոսին ֆիզիկական անձանց անունով բանկերի միջոցով արտերկրից ստացված տրանսֆերտների զուտ ներհոսքը կազմել է 86 միլիոն 178 հազար դոլար։ Նկատենք, որ անցած տարվա օգոստոսի համեմատ Հայաստան ուղարկված դրսի փողերի՝ տրանսֆերտների զուտ ներհոսքը նվազել է 16 միլիոն 236 հազար դրամով։ Այսպիսով՝ կարող ենք արձանագրել, որ օգոստոսին ևս տրանսֆերտները շարունակել են անցած տարվա համեմատ նվազել։ Այսպիսով՝ այս տարվա ութ ամիսների արդյունքներով տրանսֆերտների զուտ ներհոսքը կազմել է 429 միլիոն 510 հազար դոլար։ 2015 թվականի ութ ամիսների արդյունքներով՝ տրանսֆերտների ներհոսքը կազմել էր 549 միլիոն 530 հազար դոլար, իսկ 2014 թվականին՝ 836 միլիոն 905 հազար դոլար։ Հավելենք, որ անցած տարվա համեմատ տրանսֆերտների զուտ ներհոսքը նվազել է 120 միլիոն 20 հազար դոլարով, իսկ նախորդ՝ 2014 թվականի ութ ամիսների համեմատ անկումը կազմել է 407 միլիոն 395 հազար դոլար»,–գրում է թերթը։


Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին