▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երևանում բարեկեցիկ կյանքը թողնելով՝ 101-ամյա Բեգլար Հակոբյանը վերադարձել է հայրենի գյուղ.«Առավոտ»

Ներկայացնում ենք թերթի խմբագրականից մի հատված.

«Երևանում բարեկեցիկ կյանքը թողնելով՝  101-ամյա Բեգլար Հակոբյանը վերադարձել  է հայրենի գյուղ՛ Վրաստանի  Ախքյորփի հայաբնակ գյուղ։  Բեգլար պապն այդ տարիքում անգամ բիզնես ունի,   մեղվաբուծությամբ է զբաղվում Վրաստանում և  Երևանում մեղրը վաճառում։  Ասում է ՝   աշխատանքն է իրեն պահում։  Այդ  տարիքում անգամ Երևանում բնակվող զավակներին է փորձում օգնել։ Բեգլար պապին հանդիպեցինք գյուղի վարսավիրանոցում՝ եկել  էր սափրվելու։  Ասում է,  որ 2 օրը մեկ գալիս է վարսավիրանոց,  որ կոկիկ տեսք ունենա։  Եռանդուն ու էներգիայով լեցուն Բեգլար պապն իր գյուղի երիտասարդներին խորհուրդ  է տալիս՝ գնացեք Եվրոպայից հարս բերեք։  Հայրենական պատերազմից վերադարձել  է հաշմանդամ դարձած,   սակայն առողջությունից չի բողոքում,   նրան ավելի շատ մտահոգում է,  որ  «պետությունը «մոլոդյոժին» լավ չի նայում»»,–գրում է թերթի խմբագիրը։

 

Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին