▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սեյրան Օհանյանի կինը պատրաստում է դիմում գրել. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով` օրերս առողջապահության նորանշանակ նախարար Լեւոն Ալթունյանին է հանդիպել նրա խորհրդական Ռուզաննա Խաչատրյանը` Սեյրան Օհանյանի կինը, եւ ասել, որ պատրաստվում է դիմում գրել. իրենք միմյանց չեն ճանաչում, ինքն աշխատանքի է անցել Դերենիկ Դումանյանի օրոք, որը նաեւ իր գիտական ղեկավարն էր, այժմ նպատակահարմար չի գտնում աշխատել:

Ալթունյանն ասել է` որոշումը Ձերն է: Երեկ առողջապահության կայքում դեռ կար Ռ․ Խաչատրյանի անունը, սակայն, մեր տեղեկություններով, նրա սենյակը նախարարությունում արդեն ազատվել է, այնտեղ Ալթունյանի բերած նոր աշխատակիցներն են նստում։ «Ռուզան Խաչատրյանն այս պահին արձակուրդում է»,- «գրե՞լ է նա ազատման դիմում» մեր հարցին ի պատասխան, ասաց ԱՆ մամլո պատասխանատու Անահիտ Հայթայանը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին