▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բացառիկ փեսա. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը մեր հարցին, թե դպրոցի տնօրենը, որն իր աղջկան ընդունել է ուսուցիչ, ինչպե՞ս հասկանա վարչապետի հանձնարարականը՝ դպրոցներում ազգակցական կապերը բացառելու մասին, երբ նույն վարչապետի փեսան այսօր աշխատում է Կարեն Կարապետյանի ենթակայության ներքո, ասաց. «Կարեն Կարապետյանի փեսան փոխնախարար եղել է այն ժամանակ, երբ որ Կարապետյանը ՀՀ-ում չի եղել ընդհանրապես: Շատ արժանավոր, շատ բանիմաց երիտասարդ է եւ աշխատում է շատ ավելի վաղուց»:

Իսկ եթե էներգետիկայի եւ բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանը չլիներ ԱԱԾ պետի տեղակալի որդին եւ վարչապետի փեսան, կառավարությունը նրա տեղը կիմանա՞ր։ «Կարծում եմ, որ կիմանար»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին