▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սկսել են ստուգել աշխատակիցների՝ համակարգչից օգտվելու ունակությունները.«Ժողովուրդ»

«Վերջին տարիներին սովորական Է դարձել այն երևույթը, որ պետական կառավարման համակարգի աշխատակիցները, այդ թվում նաև ղեկավար կազմի ներկայացուցիչները, աշխատանքային ժամերի ֆեյսբուքում զավզակություններով են զբաղված։ «Ժողովուրդ»–ի տեղեկություններով՝ արդեն երկու օր Է՝ պետական կառավարման հիմնարկների բոլոր աշխատակիցներին արգելված Է աշխատանքային ժամերին՝ 9:00-ից մինչև 18:00-ն, համացանցերում ճեմել։ Աշխատանքային ժամերին սոցիալական ցանցերից օգտվելը թույլատրվել Է միայն լրատվական ծառայությունների աշխատակիցներին, որոնց դեպքում այդ գործողությունը նրանց մասնագիտական պարտականությունների մի մասն Է կազմում։ Ի դեպ, պետական կառավարման համակարգում սկսել են ստուգել աշխատակիցների՝ համակարգչից օգտվելու ունակությունները, մասնավորապես, խոսքը ստեղնաշարով տեքստ տպելու արագության մասին Է։ Համաձայնեք՝ վարչապետ Կարեն Կարապետյանի այս հրահանգը կարելի Է իսկապես համարել արդարացված և ճիշտ որոշում»,–գրում է թերթը։

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին