▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հովիկ Աբրահամյանի պլանները խառնվել են. «Հրապարակ»

«Հրապարակ». Թերթը գրում է. «Արարատի մարզպետի փոփոխության հարցը սրել է մարզի երկու ազդեցիկ կլանների հարաբերությունները: Բնապահպանության պաշտոնաթող նախարար Արամայիս Գրիգորյանը կարծում է, որ, որպես փոխհատուցում, պետք է ստանձնի գոնե մարզպետի պաշտոնը, նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը մարզն ուզում է պահել իր ազդեցության տակ եւ լոբբինգ է անում որդու՝ մարզպետ նշանակվելու տարբերակի օգտին, որը ներկայումս Արտաշատի քաղաքապետն է:

Նա որդու համար վաղուց էր նախատեսել մարզպետի պաշտոնը, որը տրամպլին կլինի Երեւանի քաղաքապետ դառնալու համար: Ու թեեւ հիմա պլանները խառնվել են, բայց մտադրություններից հրաժարվել չի պատրաստվում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին