▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գագիկ Ծառուկյանն այսօր կպատասխանի. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «ԲՀԿ նախկին նախագահ, ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանն այսօր Երեւանում մեկնարկող «Էքսպո-Ռուսաստան, Հայաստան եւ Իրան» միջազգային ցուցահանդեսի եւ «Երեւանյան բիզնես ֆորումի» ժամանակ, ըստ ամենայնի, կպատասխանի նաօրեին իր տան մոտ իր քաղաքականություն վերադարձը պահանջող ԲՀԿ-ականներին՝ վերադառնալո՞ւ է, թե ոչ:

Մեր տեղեկություններով, Ծառուկյանը վերադառնալու վերաբերյալ դեռ վերջնական որոշում չի կայացրել, ինչի մասին նա կակնարկի իր այսօրվա խոսքում, ինչը նշանակում է, որ նա չի բացառում, որ կվերադառնա քաղաքականություն:

Գագիկ Ծառուկյանը կուսակցությունը վերստին գլխավորելու վերաբերյալ կհայտարարի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին սպասվող շրջադարձային ներքաղաքական մի քանի իրադարձություններից հետո»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին