▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գլխավոր դատախազի տեղակալներից մեկին կրճատել են. «Հրապարակ»

 

«Մենք մոտ 15 օր առաջ գրել էինք, որ գլխավոր դատախազի տեղակալ Էմիլ Բաբայանի պաշտոնանկությունից հետո այդ պաշտոնին կարող է նշանակվել ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի որդին՝ ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն և կազմակերպված հանցագործությունների գործերով վարչության պետ Արտակ Հարությունյանը, կամ էլ կարող է հաստիքը կրճատեն։ Երեկ տեղեկացանք, որ տեղակալի պաշտոնը կրճատել են, այժմ Արթուր Դավթյանն ունի 4 տեղակալ։ Բաբայանին, մեր տեղեկություններով, առայժմ որևէ պաշտոն չի առաջարկվել։ Թերևս, Ամերիկյան համալսարանում դասաժամերը կավելացնի։ Երեկ նա մեր հեռախոսազանգերն անպատասխան թողեց»,–գրում է թերթը։

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին