▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վարչապետը որոշել է որոշել է կառավարության բոլոր գագիկխաչատրյաններին հրաժեշտ տալ. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Կառավարության երկրորդ «էշելոնում» սկսված փոփոխությունների հաջորդ հանգրվանը ՊՈԱԿ-ներն ու ԾԻԳ-երն են: Վարչապետն արդեն հայտարարել է, որ այս համակարգում սպասվում են կառուցվածքային փոփոխություններ, կլինեն նաեւ կադրային փոփոխություններ:

Այդ կառույցներն ընկալվում են որպես փող լվանալու օղակ, որտեղ շատ են կոռուպցիոն ռիսկերը, հետեւաբար` այս ամենը վերահսկելու համար պետք է սեփական կադրերին նշանակել:

Երեկ արդեն աշխատանքից ազատվել է «Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի երկարամյա ղեկավար Գագիկ Խաչատրյանը: Ըստ ամենայնի` Կարեն Կարապետյանը որոշել է կառավարության բոլոր գագիկխաչատրյաններին հրաժեշտ տալ` սկսած ֆինանսների նախարարից, խորհրդականից մինչեւ ԾԻԳ-ի ղեկավար:

Հերթը կհասնի նաեւ մյուս ԾԻԳ-երին, որոնց մի մասը կարող է անգամ փակվել։ Առաջիններից մեկն էլ կլինի ֆինանսների նախարարության ԾԻԳ-ը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին