▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սյունիքում կադրային ջարդը շարունակվում է.«Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Վահե Հակոբյանի՝ Սյունիքի մարզպետ նշանակվելուց հետո այդ մարզի ոստիկանության համակարգում սկսված կադրային ջարդը շարունակվում է:

Հոկտեմբերի 20-ին պաշտոնանկ է արվել նաեւ Կապան քաղաքի ոստիկանապետ Արա Դավթյանը: Նշենք, որ օրեր առաջ Սյունիքի մարզի ոստիկանապետի պաշտոնից ազատվեց Վախթանգ Ավագյանը: Կապանի նոր ոստիկանապետ է նշանակվել գնդապետ Արթուր Շմավոնյանը: Զբաղեցրած պաշտոնից ազատվել է նաեւ Մեղրիի ոստիկանապետ Վարդան Ծատրյանը: Այս պաշտնում նշանակվել է գնդապետ Կարեն Թադեւոսյանը:

Ըստ սյունեցիների՝ վերոնշյալ ոստիկաններց շատերը նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի մտերիմներն են եղել:

Մեր տեղեկություններով՝ օրերս նորանշանակ մարզպետը գնացել է Սիսիան քաղաք, եւ ըստ սիսիանցիների՝ սպասվում է, որ առաջիկայում այդ քաղաքի բուժհաստատությունների տնօրենները եւս կփոխվեն»: 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին