▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հրայր Թովմասյանին ցանկանում են ՍԴ ցմահ նախագահ դարձնել.«Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, Սահմանադրական դատարանի անդամ Կիմ Բալայանի՝ թոշակի գնալուց հետո ՍԴ է գնալու ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը:

Գագիկ Հարությունյանը պատրաստ է անգամ մի քանի ամիս շուտ հեռանալ, որպեսզի Թովմասյանը հասցնի մեկուկես տարվա ընթացքում, քանի դեռ նոր Սահմանադրությունը չի գործում, դառնալ ՍԴ նախագահ:

Բանն այն է, որ այժմ ՍԴ նախագահն ընտրվում է ԱԺ-ում՝ ԱԺ նախագահի ներկայացմամբ, իսկ նոր Սահմանադրությամբ՝ ՍԴ նախագահին ընտրելու են ՍԴ անդամները՝ իրենց կազմից:

Մեկ կարեւոր նկատառում եւս. նոր Սահմանադրության ուժի մեջ մտնելուց հետո ՍԴ-ում կարող են աշխատել ընդամենը 12 տարի, որից միայն 6 տարին կարող ես լինել նախագահ: Այսինքն՝ ամեն կերպ պետք է հասցնել Թովմասյանին դարձնել ՍԴ ցմահ նախագահ, քանի դեռ նոր Սահմանադրությունն ուժի մեջ չի մտել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին